Իտալական «Լացիոյի» ավագ Ստեֆանո Մաուրին, ինչպես նաև իտալական ֆուտբոլի տարբեր դիվիզիոնենրում հանդես եկող մի քանի այլ խաղացողներ ձերբակալվել են պայմանավորված հանդիպումների կազմակերպման մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 19 մարդ, իսկ ոստիկանությունն այսօր առավոտյան խուզարկել է ռուսաստանյան «Զենիթում» հանդես եկող Իտալիայի հավաքականի խաղացող Դոմենիկո Կրիշչիտոյի սենյակը ազգային ընտրանու տեխնիկական կենտրոնում, որը գտնվում է Ֆլորենցիայից քիչ հեռու` Կովերչանոյում:
Կրիշչիտոյից բացի, կասկածի տակ են նաև հայտնի արգենտինացի Էրնան Կրեսպոն և Վրաստանի ընտրանու խաղացող Կախա Կալաձեն: Նրանց առայժմ մեղադրանք չի առաջադրվել, իսկ մյուս ձերբակալվածներին մեղադրում են պայմանավորված խաղերի վրա խաղադրույքներ կատարելու մեջ:
Համաձայն նախնական տվյալների, հանցավոր խմբավորումը, ով գնում էր խաղերը, գտնվում էր Սինգապուրում, իսկ խմբավորման առաջնորդը ձերբակալվել է 2011 թվականի վերջին:
Այս պահին իտալական ոստիկանությունը տվյալներ է հավաքում «Լացիոյի» հանդիպումների մասին, մասնավորապես, «Ջենոայի», «Սիենայի», «Լեչչեի» և «Նովարայի» դեմ: