Հայաստանցի երգիչ Թաթա Սիմոնյանը և «Եվրատեսիլ 2008»-ում երկրորդ տեղը զբաղեցրած Անի Լորակը զուգերգով տեսահոլովակ են ձայնագրում: «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ասել է, որ երգի հեղինակներն են Մանե Հակոբյանը և Ավետ Բարսեղյանը:
«Տեսահոլովակի աշխատանքների հետ կապված` խոսել ենք լավագույն ռեժիսորների հետ, ըստ նրանց առաջարկած սցենարի կորոշենք` ում հետ աշխատակցել», – ասել է Նազարյանը:
Նա նշել է, որ դեռևս որոշված չէ, թե ինչ անուն կունենա երգը.
«Ոտքիս վիրահատության պատճառով տեսահոլովակի աշխատանքների հետ կապված` հունից ընկել ենք, բայց մեկ շաբաթից երգի վերնագիրը պարզ կդառնա»:
Նազարյանը նաև բացատրել է` ինչու է Թաթան որոշել երգել Լորակի հետ:
«Ի տարբերություն ռուսական շոու-բիզնեսի որոշ երգիչների, Անի Լորակը պրոֆեսիոնալ վոկալիստ է և, ինչու չէ, նաև լավ մարդ», – ասել է պրոդյուսերը:
Նազարյանի խոսքով` երգը կատարվելու է և’ հայերեն, և’ ռուսերեն: