Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է Սիրիայում հայազգի երիտասարդ Լևոն Կույումջյանի մահվան փաստը: Դամասկոսում Հայաստանի դեսպանության տվյալներով` 20-ամյա Լևոն Կույումջյանը, ով Սիրիայի կառավարական բանակի զինվոր էր, ծնունդով Դամասկոսից էր: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Կույումջյանը սպանվել է թուրք-սիրիական սահմանի մոտ` Բաբ-ալ-Հավայում, ապստամբ ուժերի հարձակման հետևանքով: