Թմրանյութերի հայտնաբերմամբ զբաղվող ոստիկանները Մոսկվայի հարավում կանեփի դաշտ են գտել: Թփերն աճել են «Բրատեևո» մետրոյի կայարանի հարակից տարածքում:
Տեղի իշխանությունները համապատասխան տարածքի բարեկարգման նպատակով դեկորատիվ խոտ էին գնել: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ տարածքում տարօրինակ բուսականություն է աճում: Պարզվել է, որ դեկորատիվ խոտի հետ մեկտեղ աճել է նաև կանեփ:
Հատուկ գործողությունների ընթացքում թմրանյութ պարունակող 230 թուփ է հանվել: Այժմ իրավապահները փորձում են պարզել` ինչպես են խոտի սերմեր առաքող ընկերության ապրանքի մեջ կանեփի սերմեր հայտնվել: