Ընթացիկ տարվա ապրիլին Ռուսաստանի Տուլա շրջանի բնակիչ Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակում գործած 4 հանցագործներից մեկը, ով միակն էր, ում հաջողվել էր փախուստի դիմելու միջոցով փրկել կյանքը, այժմ գտնվում է մեկուսարանում: Ոստիկանները մեկ ամսվա ընթացքում թաքնվող հանցագործին բերման են ենթարկել մայիսի 30-ի գիշերը:
Ձերբակալված տղամարդը բազմիցս դատված է եղել: Ծագումով կովկասյան հանրապետություններից մեկից է:
Հիշեցնենք, որ Գեղամ Սարգսյանին հաջողվել էր միայնակ դիմադրել իր տուն ներխուժած և ընտանիքի վրա հարձակում գործած հանցագործներին: Արդյունքում 4 հանցագործներից 3-ը սպանվել էին Սարգսյանի կողմից հասցված դանակի հարվածներից: