ԱՄՆ Տեխաս նահանգի Օստինի համալսարանի հոգեբանները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքները վկայում են այն մասին, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են հիմար, քնկոտ կամ հարբած թվացող կանայք:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ մեկ գիշերվա համար զուգընկերոջ ընտրության հիմքում ընկած է գենետիկորեն տղամարդկանց փոխանցված «հեշտ որսի» բնազդը:
Հետազոտության ընթացքում 76 երիտասարդների առաջարկվել է կանանց նկարները դասավորել ըստ գրավչության աստիճանի: Տղամարդկանց մեծ մասը նախապատվությունը տվել է այն կանանց, ովքեր քնկոտ կամ իներտ են երևում, այլ կերպ ասած, նրանց, ում «դժվար չէ» համոզել, ասված է Evolution and Human Behavior ամսագրում հրապարակված հոդվածում:
Կանանց հասանելիության 88 նախանշանների մեջ տղամարդկանց համար առավել գրավիչ են` կծած շրթունքը, հայացքը ուսի վրայով, հպումը կրծքին, քնած կամ հարբած տեսքը, մարմինն ընդգծող հագուստը, դեմքի հիմար արտահայտությունը, տղամարդկանց ուշադրությունը գրավելու ակնհայտ մտադրությունը: