Հայտնի ֆրանսիացի պոռնոաստղ Սելին Բառան պայքարելու է երկրի խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դերասանուհին առաջարկում է հատուկ թաղամասերում օրինականացնել մարմնավաճառությունը և փակել երկրում առկա բոլոր կրոնական հաստատությունները:
34-ամյա Բառան, ով հասցրել է 200 պոռնոֆիլմերում նկարահանվել, իր թեկնածությունն առաջադրել է Արյեժ դեպարտամենտից:
Իր նախընտրական ծրագրում դերասանուհին նշում է, որ աշխատանքային շաբաթը պետք է սահմանափակվի 30 ժամով, բանկերը ազգայնացվեն, իսկ ֆրանսիացիները պետք է անվճար ջուր և էլեկտրաէներգիա ստանան:
Նշենք, որ Ֆրանսիայում ընտրությունները անցնելու են հունիսի 10-ին և 17-ին: