ՄԱԿ-ի` Ընդդեմ խոշտանգումների հանձնաժողովը կոչ է արել Հայաստանի իշխանություններին շտապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը կալանավայրերում, որն «ավելի շատ նորմա է դարձել, քան բացառություն», հաղորդում է unmultimedia.org-ը:
ՄԱԿ-ի` խոշտանգումների դեմ Կոնվենցիայի կիրառման մասին հանձնաժողովի զեկույցում անկախ փորձագետները մի շարք խորհուրդներ են տալիս Հայաստանին: Դրանցում խոսվում է բանակում բոլոր հնարավոր խոշտանգումների և «դեդովշինայի» դեպքերի հետաքննության անցկացման անհրաժեշտության, ինչպես նաև բոլոր ձերբակալվածներին երաշխավորված իրավական համակարգի տրամադրման մասին: Հանձնաժողովի անդամները կոչ են անում Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ապահովելու համար դատավորների անկախությունը, որոնց այսօր նշանակում է նախագահը:
Փորձագետները խորհուրդ են տալիս նաև չընդունել որպես մեղքի ապացույց խոշտանգումների արդյունքում ստացված խոստովանությունները: