Հայտնի հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնի 93-ամյա հայրը` Հաթոն Գիբսոնը, ամուսնալուծվել է:
2012 թ.-ի հունիսի 1-ին Հաթոնն ու նրա կինը`Թեդի Ջոյը, պետք է տոնեին համատեղ կյանքի 10-րդ տարեդարձը: Daily Mail-ում հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ զույգը բաժանվել է մայիսի 28-ին:
Որպես ամուսնալուծության հիմնական պատճառ է նշվում տարիքային տարբերությունը` մոտ 20 տարի:
Հաթոնն ու Թեդին ամուսնացել են 2002-ին` Մել Գիբսոնի մոր` Աննայի մահից երկու տարի անց: Հայտնի դերասանից բացի, Աննան ու Հաթթոնը ևս 9 երեխաներ ունեն: Այժմ Հաթոն Գիբսոնը 50 թոռ ունի: