Հունիսի 5-ին Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այլ երկրների դեսպաններին և դիվանագիտական առաքելություն իրականացնող այլ պաշտոնյաների Սիրիայից հեռացնելու մասին: Ինչպես հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն, երկրի տարածքը եռօրյա ժամկետներում պետք է լքեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և Իտալիայի դիվանագիտական ներկայացուցիչները:
Ավելի վաղ բոլոր նշված պետությունները երկրից վտարել էին սիրիացի դիվանագետներին: Այդ գործողությունները պատասխանն էին Հուլա գյուղում մայիսի 25-ին տեղի ունեցած սպանդին, երբ մի քանի ժամում ավելի քան 100 մարդ էր զոհվել:
Սիրիական կառավարությունը հանցագործությունների մեղավոր է ճանաչում «մի քանի զինված գրոհային խմբերի», սակայն, տեղի լրագրողները պնդում են, որ իրենց մտերիմներին սպանում էին կառավարության կողմնակիցները:
Արևմուտքի երկրների մեծ մասը հակված են հավատալու ոչ թե կառավարական դիրքորոշմանը, այլ նրան` ինչ ասում են ականատեսները: Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը հակոտնյա դիրքորոշում են զբաղեցրել, հաղորդում է Lenta.ru-ն: