Այսօր մեղայականով բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արսեն Հակոբյանը, ով խոստովանել է, որ հիշյալ օրը ուղևոր փոխադրելու շուրջ իր և Վրեժ Պողոսյանի միջև վեճ է ծագել, և պարզաբանման նպատակով հանդիպել են «Սթար» սուպերմարկետի դիմաց, որտեղ առաջացած վիճաբանության ընթացքում ինքը բռունցքով հարվածել է Վ. Պողոսյանի աջ քունքին, ինչի հետևանքով նա մահացել է:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ոմն Լիլիթից ահազանգ էր ստացվել, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, ում վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 24-ամյա Վրեժ Պողոսյանի դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արնազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ հունիսի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: