Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի բնակելի շենքերից մեկի պատուհանից հղի կին է ընկել: Այս մասին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:
«Նախնական տվյալների համաձայն, 22-ամյա հղի կինը ընկել է պատուհանից: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով կինը տեղում մահացել է»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ ողբերգությանը ականատես է եղել նրա 23-ամյա ամուսինը, նա նույնպես բնակարանում էր կնոջ հետ: Հանգամանքները պարզվում են, հաղորդում է «Ռիա Նովոստին»: