խոշորագույն սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է փոփոխել կայքից օգտվելու կանոնները: Այս անգամ միլիոնավոր օգտատերերի հնարավորությունը կընձեռվի, թեև սահմանափակ, սակայն մասնակցել որոշման կայացման մեջ:
Բոլորովին վերջերս Facebook-ի օգտատերերի թիվը հասավ 900 միլիոնի: Այժմ աշխարհի բնակչության 8%-ից ավելին օգտագործում է այս սոցիալական ցանցը: Իսկ շատ շուտով մոլորակի ամեն 10-րդ բնակիչը կանմահանա Ցուկերբերհի կայսրությունում:
Ինչպես հայտնի է, կայքում օգտատերի կողմից տեղադրվող ցանկացած տվյալ մնում է Facebook-ի Կալիֆոռնիայի շտաբ բնակարանի խոշորագույն սերվերին: Ամերիկյան օրենսդրությունը թույլ է տալիս ոչ միայն պահպանել, այլև վերամշակել անձնական տվյալները:
Իսկ 2012 թվականի սեպտեմբերից Facebook-ի օգտատերերի համար կայքից օգտվելու կանոններում խոսքը կգնա ոչ միայն այդ տվյալները պաշտպանելու, այլև դրանց օգտագործման մասին: «Մենք կարծում ենք, որ այս ձևակերպումն ավելի հստակ է նկարագրում օգտագորման կանոններում ներկայացվող տեղեկությունները», – ասել են ընկերությունում: