Home / Տեսանյութեր / Կանանց ամուսնության պարտադրողները Բրիտանիայում քրեապես կհետապնդվեն

Կանանց ամուսնության պարտադրողները Բրիտանիայում քրեապես կհետապնդվեն

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր պատրաստվում է անձի կամքին հակառակ ամուսնության պարտադրելու համար պատիժ սահմանելու առաջարկով հանդես գալ:

Առաջարկվելու է կնոջը ամուսնության պարտադրելը քրեական հանցագործություն համարել Անգլիայում, Ուելսում, Հյուսիսային Իռլանդիայում:

Անգլիայում բռնի ամուսնության զոհ են շուրջ 5-8 հազար կանայք: Նրանց մեծ մասի տարիքը չի հասնում  21-ի, ոմանք 15-ից ցածր են: Բռնի ամուսնությունների զոհ դարձող աղջիկների մեծ մասը հիմնականում մեծացել է Պակիստանից, Բանգլադեշից, Հնդկաստանի և տարբեր մահմեդական երկրներից եկած ընտանիքներում: