Home / Տեսանյութեր / Բրիտանիայի վարչապետը իր դստերը մոռացել է զուգարանում

Բրիտանիայի վարչապետը իր դստերը մոռացել է զուգարանում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և նրա կինը անուշադրության պատճառով Կադսդեն գյուղի փաբի հասարակական զուգարանում են թողել իրենց 8-ամյա դստերը, հայտնում է The Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Վարչապետը ընտանիքի և ընկերների հետ գնացել էր Plough Inn փաբ` ընթրելու: Ընթրիքի ընթացքում Նենսին գնացել էր զուգարան, իսկ Քեմերոնը չէր նկատել և որոշել էր դուրս գալ փաբից: Ինքը` վարչապետը, թիկնապահների հետ առանձին մեքենայում էր նստել, իսկ կինը` Սամանտան երկու մյուս երեխաների հետ, մեկ այլ մեքենայում էր տեղավորվել:

Սամանտան մտածել էր, որ Նենսին հոր մեքենայում է: Փաբից 4 կմ հեռանալուց հետո միայն ծնողներիը հասկացել էին, որ երեխան մեքենաներից ոչ մեկում էլ չէ, և  վերադարձել են փաբ:

«Փաբի աշխատակիցները երեխային հայտնաբերել էին զուգարանում և չգիտեին` ինչ անել: Նրանք հո չէ՞ին կարող պարզապես զանգահարել Քեմերոնին և ասել` «դուք մոռացել եք ձեր աղջնակին»»,- պատմել է Plough Inn-ի ադմինիստրատորը: