Հունիսի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Ադրբեջանի Գերանբոյսկի շրջանում, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են ադրբեջանական բանակի կապիտաններ Իլգար Վերդիևը և Զախիր Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Վիրավորված կապիտանները հիվանդանոց են տեղափոխվել: Վերդիևի դեպքում բժիշկները ձեռքի ամպուտացիա են իրականացրել, իսկ Մամեդովը կորցրել է ոտքը: Նրանց վիճակը կայուն է գնահատվում:
Գործակալությունը նշում է, որ Վերդիևը որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում է աշխատել: