Հունիսի 16-ին Հարավային Կովկասի երեք պետությունների սահմանին գտնվող վրաստանյան Թեքալի գյուղում տեղի կունենա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խաղաղարար նախաձեռնությունների անդամների հերթական հանդիպումը: Քննարկման թեման է` «Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. արդյո՞ք իրատեսական է հասարակական միջամտությունը»:
Քննարկումների կազմակերպիչներն են Վրաստանի «Թեքալի » ասոցիացիան, Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցության և զարգացման կենտրոնը և Հայաստանի Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը:
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ-ի Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի օգնությամբ: