Home / Տեսանյութեր / Նապոլեոնի` սխալներով տնային հանձնարարությունը վաճառել են 325 հազար եվրոյով

Նապոլեոնի` սխալներով տնային հանձնարարությունը վաճառել են 325 հազար եվրոյով

Ֆրանսիայի կայսր (1804-1815 թվականներին) Նապոլեոն Բոնապարտի անգլերենի տնային հանձնարարությունը աճուրդից վաճառվել է 325 հազար եվրոյով: Անգլերենի տնային աշխատանքը կատարվել է ֆրանսիացի կայսեր կողմից 1816 թվականին:

Նապոլեոնի տնային հանձնարարությունը ձեռք է բերել Ֆրանսիայի Ձեռագրերի և նամակների թանգարանը: Վերջնական գինը 5 անգամ գերազանցել է կանխատեսվող հնարավոր վերջնական արդյունքը:

Աճուրդի կազմակերպիչների տվյալներով` աշխարհում Նապոլեոնի կողմից անգլերենով գրված ընդամենը 3 նամակ կա: 1816   թվականին գրված նամակը մի քանի քերականական և ուղղագրական սխալներ է պարունակում: Փորձագետները նշում են, որ Նապոլեոնին այդպես էլ չի հաջողվել անգլերեն սովորել: Տնային աշխատանքը գրվել է արդեն նախկին կայսեր կողմից` արտաքսման մեջ գտնվելու ընթացքում:

Նապոելոնը մահացել է սուրբ Հեղինե կղզում 1821 թվականին` 52 տարեկան հասակում: