Իտալացի հետազոտողները կարծում են, որ տղամարդկանց մոտ նույնասեռականության դրսևորումը կապված է մայրերի մոտ առկա գենի հետ:
Էվոլյուցիայի տեսության համաձայն, նույնասեռականությունը երկար չի կարող գոյություն ունենալ, քանի որ չի ենթադրում սեռական հարաբերություններ կնոջ հետ, հետևաբար և տեսակի շարունակություն: Սակայն իտալացի հետազոտող Անդրեա Կամպերիո Չիանիի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հստակ կապ կա միասեռական տղամարդկանց և նրանց մայրերի միջև. այս կանայք սովորաբար ավելի մեծ թվով երեխաներ են լույս աշխարհ բերում, քան հետերոսեքսուալ տղամարդկանց մայրերը:
Այս փաստը Չիանիի կարծիքով, փաստում է, որ այն գենը, որը հանգեցնում է տղամարդկանց նույնասեռականությանը, միաժամանակ ծառայում է կանանց մոտ վերարտադրողական ֆունկցիայի բարձրացմանը: Այսպիսով, չնայած նրան, որ «գեյ-գենը» չի կարող ուղղակիորեն փոխանցվել, այն կարող է մնալ և փոխանցվել ընտանեկան գենի մեկ ամբողջության մեջ` սերնդե սերունդ:
Դեռևս հստակ չէ` արդյոք դա մեկ գեն է, թե մի քանի գեներ են պատասխանատու նույնասեռականության համար, սակայն իտալացի գիտնականները պնդում են, որ այն փոխանցվում է Х քրոմոսոմի միջոցով է: Տղամարդիկ ժառանգում են միայն մեկ Х քրոմոսոմ իրենց մորից, և եթե մայրն իր ԴՆԹ-ում «գեյ-գեն» ունի, ըստ ամենայնի, տղամարդը նույնասեռական կլինի, իսկ մայրը շատ երեխաներ կունենան:
Գիտնականները պարզել են նաև, որ «գեյ-գենը» կնոջն ավելի հմայիչ է դարձնում տղամարդկանց աչքերում:
Այս գենն իրենց ԴՆԹ-ում կրող կանայք ավելի հազվադեպ են տառապում գինեկոլոգիական հիվանդություններից, բարդացումներ չեն ունենում հղիության ժամանակ: Բացի դա, նրանք ավելի էքստրավերտ են, ավելի խելացի, երջանիկ և ոչ նյարդային, ավելի քիչ են կառչած ընտանեկան խնդիրներին: «Այլ կերպ ասած, այլ կանանց համեմատ, նրանք իդեալական կանայք են տղամարդկանց համար»,-պարզաբանել է գիտնականը: