Facebook սոցիալական ցանցը առաջարկում է իր օգտատերերին գրանցել բջջային հեռախոսի համարը, եթե կարիք ստեղծվի վերականգնել անձնական էջը:
Facebook-ի բոլոր օգտատերերը, ովքեր կայք են մտել ինտերնետ բրաուզերի միջոցով, իրենց էջում էջի պաշտպանության մասին խորհուրդներ կարդալու առաջարկ կստանան: Միլիոնավոր մարդիկ արդեն ստացել են նման առաջարկներ:
Եթե ձեր Facebook-ի էջը կոտրեն, կարելի է այն վերականգնել` ուղարկելով SMS-հաղորդագրություն և ստանալով սեփական աքաունթ կրկին մուտք գործելու հնարավորություն ընձեռող ծածկագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաքերները ինտերնետում տեղադրել են հայտնի LinkedIn սոցիալական ցանցի ծածկագրերը: Facebook-ի աշխատակիցները պնդում են, որ կիբերհանցագործության դեմ պայքարի նպատակով իրականացվող այս վերջին անվտանգության միջոցառումների ձեռնարկումը ոչ մի կապ չունի LinkedIn-ի միջադեպի հետ: