Գիտնականների գնահատականներով` ողջ աշխարհում մարդկության ավելորդ քաշը 15 միլիոն տոննա է կազմում, իսկ ապագայում այդ թիվը կայուն կերպով ավելանալու է: Նման միտումը ամենատխուր ձևով կարող է անդրադառնալ շրջակա միջավայրի վրա:
Իրենց հաշվարկների ընթացքում եվրոպացի հետազոտողները օգտվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալներից: Այդ ցուցանիշների համաձայն, Երկիր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց ընդհանուր քաշն այսօր կազմում է 287 մլն տոննա, ինչը զգալիորեն ավելի շատէ, քան կարող էր լինել: Ժամանակակից մարդկությունը 15 մլն տոննա ավելի շատ քաշ ունի, քան պետք է: Դա հավասարազոր է երկրի վրա ևս 242 մլն մարդկանց գոյությանը:
Փորձագետները կազմել են նաև աշխարհի «ամենագեր» և «ամենանիհար» բնակչությունն ունեցող երկրների «թոփ-ցուցակը»:
Աշխարհի 10 «ամենագեր երկրները» հետևյալն են`
1. ԱՄՆ
2.Քուվեյթ
3.Խորվաթիա
4.Քաթար
5.Եգիպտոս
6.Արաբական էմիրություններ
7. Տրինիդադ և Տոբագո
8. Արգենտինա
9.Հունաստան
10. Բահրեյն
Աշխարհի 10 «ամենանիհար երկրները» հետևյալն են`
- Հյուսիսային Կորեա
- Կամբոջա
- Բուրունդի
- Նեպալ
- Կոնգո
- Բանգլադեշ
- Շրի Լանկա
- Եթովպիա
- Վիետնամ
- Էրիթրեա