Թուրքիայում փակել են Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեն, հաղորդում է 1news.az-ը`հղում կատարելով թուրքական Gazeteport-ին: Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունների մեջ էր մտնում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության, պատմության և հասարակության կառուցվածքի ոլորտներում հետազոտությունների անցկացումը: Հետազոտությունների արդյունքները պետք է ներկայացվեին հանրությանը: Կոմիտեի կազմում ընդգրկված էին Բարձրագույն կրթական խորհրդի երկու անդամներ, Կովկասի և Հայաստանի հարցերով մասնագիտացած 7 գիտնականներ, և ոչ պետական հաստատություններում աշխատող 5 փորձագետներ: