Home / Հայաստան / Adidas-ի ձեռնաշղթաներով նոր կոշիկները ռասի՞զմ են քարոզում

Adidas-ի ձեռնաշղթաներով նոր կոշիկները ռասի՞զմ են քարոզում

Համաշխարհային ճանաչում ունեցող Adidas ընկերության նոր` ձեռնաշղթաներով սպորտային կոշիկները վրդովմունք են առաջացրել դրանց սիրահարների շրջանում: Նրանք մեղադրել են  Adidas-ին ռասիզմ քարոզելու մեջ: Նյույորքցի դիզայներ Ջերեմի Սքոթի կողմից ստեղծված «ձեռնաշղթաներ» սպորտային կոշիկներն իրենց հետ ունեն նարնջագույն պլաստմասե շղթաներ, որոնք ամրանում են ոտքերին: 350 դոլար արժողությամբ կոշիկները վաճառքի կհանվեն օգոստոսին: «Ամրապնդեք ձեր ոճը» կարգախոսը կրող ապրանքը մարդկանց մոտ ստրկության և կալանավորների մասին է հիշեցրել: «Ձեռնաշղթաներ» կոշիկի Ֆեյսբուքյան էջն արդեն 36,000 հավանողներ ունի, սակայն մեկնաբանությունների մեծ մասը քննադատական են, գրում է shine.yahoo.com կայքը:

«Կորպորացիոն բիզնեսը հասարակական պատասխանատվություն է կրում, և պարտավոր է հաշվի առնել մարդկանց պատկերացումները կոնկրետ երևույթի մասին նախքան նման արտադրանք թողարկելը»,-գրել է Facebook-ի վրդովված օգտատերերից մեկը:

Tekali Taxi