Հղիության առաջին ամիսներին ոչ մեծ չափաբաժնով ալկոհոլի օգտագործումը հետագայում ոչ մի խնդիր չի առաջացնում երեխայի զարգացման հարցում, վստահեցնում են Դանիացի գիտնականները, գրում է BBC-ն:
BJOG ամսագրում փորձի նկարագրությունը վկայում է, որ շաբաթական 12-96 գրամ ալկոհոլը կարող է բոլորովին անվտանգ լինել հղի կնոջ և նրա երեխայի համար:
Ներկայումս բժիշկները խորհուրդ են դալիս երեխայի սպասող կանանց զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից, կամ չգերազանցել շաբաթական 15-30 գրամը:
Հղիության ընթացքում ալկոհոլի չարաշահումը համարվում է վիժումների, նորածին երեխայի նվազ քաշի և երեխայի զարգացման տարատեսակ հոգեբանական շեղումների պատճառը: