Նախագահական ընտրություններին չներկայանալու համար Մեքսիկայի իշխող կուսակցության թեկնածուն` Խոսեֆինա Վասկես Մոտան, կոչ է արել իր երկրի կին քաղաքացիներին օգնել իրեն առաջիկա ընտրություններին ընտրողների մասնակցության մակարդակը բարձրացնելու հարցում:
The Independent-ի փոխանցմամբ` նա խնդրել է մեքսիկացի կանանց մերժել ամուսիններին սեքսի հարցում, եթե վերջիններս ընտրության օրը ալարեն գնալ ընտրատեղամաս:
Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, ովքեր հուլիսի 1-ին օրը կանցկացնեն բազմոցին կամ բարում, չպետք է «կուչի-կուչի»-ի (սեքս) հույս ունենան առնվազն մեկ ամիս:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, իշխող կուսակցության թեկանածուն բավական հետ է ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Պենե Նյետոյից: Իսկ Վասկես Մոտայի շտաբում գտնում են, որ միայն քվեարկության մասնակցության բարձր մակարդակը կարող է նրան հաղթանակի հնարավորություն տալ:
Մեքսիկայում ընտրությունները կայանալու են հուլիսի 1-ին: