Մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները նշում էին իրենց մասնագիտական տոնը` «Առողջապահության աշխատողների արհմիության» օրը: Ինչպես տեղեկացնում է «Երկիրը», Ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» ու քեֆ արել:
«Այն նույն «Հարսնաքար»-ում, ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք ռազմական բժիշկներ (միջադեպից հետո հիվանդանոց են տեղափոխվել 4 բժիշկներ – խմբ.), որոնցից մեկի` Վահե Ավետյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», – գրում է «Երկիրը»` նշելով, որ նորանշանակ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել և չի մասնակցել դրան: