Home / Տեսանյութեր / Մահացել է ամենատարեց միլիարդատերը

Մահացել է ամենատարեց միլիարդատերը

101 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատեր Ուոլտեր Հեֆները:

Նա վախճանվել է դեռևս հունիսի 19-ին, սակայն այդ մասին միայն երեկ է հայտնի դարձել: Միլիարդատիրոջ ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հեֆները մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Forbes պարբերականի տվյալներով` Հեֆների կարողությունը 2012 թվականի մարտի դրությամբ կազմում էր 4,3 միլիարդ դոլար: Հեֆները զբաղվում էր ավտոմեքենաների բիզնեսով, Շվեյցարիա էր ներմուծում «Ֆոլքսվագեն», «Շկոդա» և «Աուդի» մակնիշի մեքենաները: Նա նաև ամերիկյան ՏՏ ոլորտի ընկերությունների մեկի` CA-ի խոշորագույն բաժնետերն էր: