Home / Հայաստան / «Նուբարաշենի» կալանավորը հացադուլ է սկսել

«Նուբարաշենի» կալանավորը հացադուլ է սկսել

2011 թվականի մայիսի 24-ից անազատության մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Սենիկ Խաչատրյանը նախօրեին հացադուլ է հայտարարել. նա բողոքում է իր նկատմամբ կայացված դատավճռի դեմ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի երեկվա համարում նրա կինը` Մարինե Ղազարյանը, պատմել էր ամուսնու հետ կատարվածի մասին և նշել, որ ոստիկանները նրան բռնության էին ենթարկել, ինչից հետո մեղադրանք էին առաջադրել 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով և ազատազրկման դատապարտել 2,5 տարի ժամկետով:

Խաչատրյանը բաժին էր հրավիրվել մի գործի շրջանակներում, որով, ավելի ուշ, նրա մեղքը չէր հաստատվել, բայց, փաստորեն, նրան ազատ արձակելու փոխարեն՝ մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել: ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից երեկ «ՀԺ»-ին հայտնել են, որ Սենիկ Խաչատրյանը այժմ գտնվում է առանձին խցում և բժիշկների հսկողության տակ է: