Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ 61-ամյա Վագիֆ Աբդուլաևը մահացել է բանտում սրտի նոպայից: Աբդուլաևը տառապում էր աստմայից և քաղցքեղից:
Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ավելի վաղ իրավապաշտպանները կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մահացու հիվանդ քաղաքական գործչին:
Աբդուլաևը ձերբակալվել էր 2011 թվականի հունվարին՝ Իսլամական կուսակցության այլ ակտիվիստների հետ միասին: Նրանց մեղադրում էին ահաբեկչության, զենքի ապօրինի պահման, իշխանությունը զավթելու փորձի մեջ:
Նույն տարվա հոկտեմբերին Աբդուլաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
Ադրբեջանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Աբդուլաևին ճանաչել են քաղբանտարկյալ: Նա նաև հայտնվել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցող Կրիստոֆեր Շտրասերի քաղբանտարկյալների ցուցակում: