2008 թվականի օգոստոսին վրաց-ռուսաստանյան պատերազմի ժամանակ Ջավախքի հայերը կանգնեցրել են ռուսաստանյան զորքերի շարասյան առաջխաղացումը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը (լուսանկարում): Նրա խոսքով` այդ պահին Ջավախքում չեն եղել վրացական կանոնավոր բանակի ստորաբաժանումներ:
«Դրանք հասարակ մարդիկ էին, որոնք այնտեղ բնակվում են և որոնք կասեցրեցին առաջխաղացումը: Դա հայտնի փաստ է, որը, գուցե, անտեսում են և որի մասին չեն խոսում նույն Ռուսաստանի տարածքում, բայց Վրաստանում բոլորը շատ լավ գիտեն այդ մարդկանց: Ռուսաստանյան շարասյունը կանգնեցվել է մարդկանց կողմից, որոնք ծագումով հայեր են` վրաստանցիներ: Նրանք թույլ չեն տվել, որպեսզի շարասյունը մտնի Սամցխե-Ջավախք, որովհետև այդպիսի առասպել կա, որ այդ մարդիկ գնում են այնտեղ և տեղի բնակչությունն իրենց ուրախությամբ կընդունի: Ոչ մի դեպքում: Դա շատ հայտնի փաստ է: Գուցե, դա Ռուսաստանում շատերը չգիտեն», – բացատրել է Վրաստանի պաշտպանության նախարարը: