Թվում է` ինչ կապ ունի Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնության և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց դա միայն առաջին հայացքից` իրականում ունի և սերտ, գրում է «Հրապարակը»:
Թերթը նշում է, որ այս մարզում բարեկեցիկ ապրող յուրաքանչյուր ընտանիք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ներկայացուցիչ ունի, որը վաստակածի առյուծի բաժինն ուղարկում է հայրենիք, ուստի մարդիկ երախտապարտ են իրենց կյանքը բարելաված ռուսական իշխանություններին:
Մարզի Լիճք գյուղի դիմացի հատվածում` մայրուղու մյուս կողմում, նոր թաղամաս է կառուցվում: Գյուղի բնակիչները պատմել են, թե թաղամասի սկզբնավորումը համընկել է Պուտինի` առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Եվ ահա, թաղամասն էլ, ի պատիվ վերջինիս և Ռուսաստան մեկնած խոպանչիների, կոչել են Պուտինի թաղամաս: