Փրկարարները շարունակում են որոնել Կուբանի ջրհեղեղից հետո անհետ կորած 3-ամյա Արտյոմ Դավթյանին:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, երեխան կորել է հոր և պապիկի հետ հենց աղետի գիշերը: Ընտանիքը տուն էր վերադառնում սեփական մեքենայով՝ ջրամբարի կողմից: Երեխայի հայրը՝ 44-ամյա Զավեն Դավթյանը, հասցրել է զանգահարել կնոջը և տեղյակ պահել, որ իրենք ընկել են հորդառատ անձրևի տակ, իսկ մեքենայի տակ ջրի ուժեղ հոսք է, որը թույլ չի տալիս կառավարել ղեկը: Դրանից հետո կապն ընդհատվել է: Ավելի ուշ հայտնաբերվել են երեխայի հոր և պապիկի դիակները:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը ջրի տակ են մնացել ավելի քան 5 հազար բնակելի տներ Գելենջիկում, Կրիմսկում, Նովորոսիյսկում և Կրասնոդարի շրջանի մի շարք ավաններում: Աղետի զոհ է դարձել մոտ 180 մարդ, տուժեղների թիվը մոտ 12 հազար է: