Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Միշա Ալոյանը ծնվել է «Հայաստան տարածաշրջան (Ռուսաստան)»/Armenia Region (RUS): Այդպես է Ալոյանին ներկայացրել Լոնդոնյան օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:
Ալոյանի նկարը և նրա մասին վերոնշյալ տեղեկությունները հնարավոր է տեսնել http://www.london2012.com/athlete/aloian-misha-1013647/ հղման ներքո:
Նույն էջում նշված է, որ Ալոյանը Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 1997 թվականին և հղում է արված բռնցքամարտիկի պաշտոնական կայքին` aloyan.ru:
Նշենք, որ Ալոյանի պաշտոնական կայքում նշված է, որ Ալոյանը, ով ազգությամբ եզդի է, ծնվել է Հայաստանի Հանրապետության Բամբակաշատ գյուղում 1988 թվականին:
Ընդգծենք, որ ռուսաստանցի բռնցքամարտիկ, հայազգի Դավիթ Հայրապետյանի կենսագրության մեջ որպես ծննդավայր նշված է Բաքու (Ռուսաստան):