Home / Տեսանյութեր / Արքայազն Հարրին մերկացել է բիլիարդ խաղալուց հետո (ՖՈՏՈ)

Արքայազն Հարրին մերկացել է բիլիարդ խաղալուց հետո (ՖՈՏՈ)

Բրիտանիայի արքայազնը, ով արձակուրդն անցկացնում էր Լաս-Վեգասում, բիլիարդ խաղալուց հետո ստիպված է եղել ամբողջովին մերկանալ:

Արքայազն Հարրիի մասնակցությամբ Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում կազմակերպված երեկույթից հետո նրա մերկ լուսանկարները շատ արագ տարածվել են համացանցում:

Ականատեսների խոսքով՝  Հարրին և նրա ընկերները բարում մի քանի գեղեցիկ աղջիկների վրա աչք էին դրել, իսկ այնուհետև նրանց հրավիրել իրենց համար:

Համարում երիտասարդները որոշել են բիլիարդ խաղալ այն պայմանով, որ պարտվողը պետք է մերկանա, ինչի արդյունքում արքայազնը ստիպված է եղել հանել իր հագուստը:

Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Հարրին փորձում ծածկել մարմնի ինտիմ մասերը: Նրա թիկունքի հետևում թաքնվում է աղջիկ, որը, հավանաբար, ևս տանուլ է տվել խաղը:

Լուսանկարները՝  tmz.com-ի