Նորվեգիայի դատարանը մեղսունակ է համարել և 21 տարվա ազատազրկման է դատապարտել նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկին:
Ահաբեկչի գործողությունների հետևանքով 77 մարդ էր զոհվել: Ինքը` Բրեյվիկը, իրեն ահաբեկիչ չէր համարում, և իր քայլը բացատրում էր Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ:
Նշենք, որ 21 տարին նորվեգական օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաժամկետն է: