Հինգշաբթի Սիրիայում բռնության զոհ է դարձել 100 մարդ: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:
Կառավարական զորքերը տանկերի և ուղղաթիռների աջակցությամբ սկսել են հարձակումը Դամասկոսի արվարձանի՝ Դարայայի վրա: Ալ Բուքամալ քաղաքում նույնպես կատաղի մարտեր են ընթանում ընդդիմության և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Վան-Իվ Լը Դրիանը նախօրեին արդեն բարձրացրել է Սիրիայի երկինքը «թռիչքների ազատ գոտի» հայտարարելու մասին հարցը: Դրա համար, սակայն, հարկավոր է միջազգային կոալիցիա, որը գոյություն չունի:
Նշենք, որ թռիչքներից ազատ գոտի էին հայտարարել նաև Լիբիայի քաղաքացիական պատերազմի դեպքում, և ՆԱՏՕ-ի զորքերը, պահպանելով այդ դրույթը, մեծապես օգնում էին ապստամբներին, որոնց դեմ Մուամար Քադաֆին չէր կարողանում օդային ուժերը օգտագործել: