2011 թվականի հուլիսին 77 մարդկանց կյանք խլած նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին վերահսկողության տակ պահող նորվեգական «Իլա» բանտի ղեկավարությունը պատրաստվում է որոշ զիջումների գնալ: Այս մասին հայտնել է ուղղիչ հաստատության տնօրեն Կնուտ Բյարկեյդը:
21 տարվա ազատազրկման դատապարտված ահաբեկիչը ներկայումս Նորվեգիայի միակ բանտարկյալն է, ով պատիժ է կրում խստացված ռեժիմով գաղութում: «Եթե չեմ սխալվում, սա Նորվեգիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բանտարկյալը այդքան երկար ժամանակ պետք է հատուկ խստացված ռեժիմով պատիժ կրի: Մենք պետք է ինչ-որ կերպ փոխհատուցենք մեկուսացումը, որպեսզի նրա մոտ շեղումներ չլինեն»,-հայտարարել է Բյարկեյդը:
Նրա խոսքով՝ «Իլա»-ի ղեկավարությունը ստիպված կլինի զիջումների գնալ այցելությունների, բանտախցում համակարգչի առկայության հարցում»:
Ահեբեկչին կթույլատրվի շաբաթական մեկ անգամ հյուրեր ընդունել, շփումն իրականացվելու է թափանցիկ պատնեշի միջով՝ բանտի աշխատակազմի ներկայությամբ և կտևի մեկ ժամ: Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ արդեն ցանկություն են հայտնել հանդիպել Բրեյվիկի հետ: