Home / Տեսանյութեր / Հայրը սպանել է որդուն՝ շփոթելով կապիկի հետ

Հայրը սպանել է որդուն՝ շփոթելով կապիկի հետ

Հարավային Նեպալի բնակիչ Չիտրա Բախադուրը, շփոթելով սեփական որդուն կապիկի հետ է, որը փորձում է իր բերքը գողանալ, սպանել է նրան, հայտնում է MIGnews.com-ը:

Տղամարդը բարձրացել էր ծառ՝ փորձելով քշել մակակների խմբին: Չկարողանալով հաղթել կապիկների խմբին՝ տղամարդը կրակել էր կենդանիների ուղղությամբ: Դժբախտաբար պարզվել էր, որ «մակակը» նրա սեփական 12-ամյա որդին է, ով ցանկացել էր օգնել հորը քշել կապիկներին: Տղամարդը ձերբակալված է:

Նեպալում կապիկների երեք տեսակ կա: Գյուղացիները նրանց սուրբ կենդանիներ են համարում և որպես կանոն փորձում են քշել դաշտերից՝ վնաս չպատճառելով նրանց: