ՌԴ Ստավրոպոլի շրջանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14-ամյա գնչու աղջիկը, ով նաև երեխայի էր սպասում: Աղջիկն ինքնասպանություն է գործել ոչ սիրելի մարդու հետ ամուսնանալ չցանկանանելու պատճառով:
«Նախնական տվյալների համաձայն, աղջիկը չէր ցանկանում ապրել իր ապագա ամուսնու ընտանիքում, քանի որ մեկ այլ երիտասարդի էր սիրահարվել: Այս մասին նա պատմել է ինքնասպանությունից առաջ գրված նամակում: Բացի դա, դատաբժշկական փորձաքննության տվյալների համաձայն, աղջիկը երեխայի էր սպասում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: