Home / Տեսանյութեր / Ամերիկացի զինծառայողները պատրաստվում էին սպանել Օբամային և զավթել իշխանությունը

Ամերիկացի զինծառայողները պատրաստվում էին սպանել Օբամային և զավթել իշխանությունը

4 ամերիկացի զինծառայողներ մեղադրվում են պետական հեղաշրջում կազմակերպելու և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպանությունը ծրագրելու մեջ: Նրանց չէր գոհացնում Օբամայի մաշկի գույնն ու անունը:

Ինչպես նախօրեին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, դավադիրները 87 հազար դոլարի զենք և պայթուցիկներ են գնել և նախատեսում էին գրավել մի շարք ռազմավարական օբյեկտներ, այնուհետև սպանել նախագահին:

Դավադիրները, որոնք գործող կամ արդեն նախկին զինծառայողներ են, ընդհատակյա կազմակերպություն էին ստեղծել «Հավերժ անմահ ենք, միշտ պատրաստ» (Forever Enduring Always Ready) անվամբ: Նախորդ տարվա դեկտեմբերին այս խումբը՝ շարքային Իսահակ Ագիգիի, գլխավորությամբ սպանել էր սեփական համախոհին և նրա սիրեցյալին, կասկածներ ունենալով առ այն, որ նրանք կարող էին հաղորդել իշխանություններին իրենց հանցավոր ծրագրերի մասին:

Հետաքննության կարծիքով՝ պետական հեղաշրջման համար պատճառ է հանդիսացել գործող նախագահի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը: Դավադրության մասնակիցները ձերբակալված են:

Դատախազությունը դեռևս հստակ տվյալներ չունի ընդհատակյա խմբավորման անդամների թվի մասին: Չի բացառվում, որ դրա կազմում էին ներկայումս զինվորական ծառայության մեջ գտնվող և արդեն զորացրված զինծառայողներ: