Նիդերլանդների իշխանությունները մասամբ փակել են Ամստերդամի «Սխիփհոլ» միջազգային օդանավակայանը տվյալ տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ հայտնաբերելու պատճառով: Այս մասին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը:
Ռումբը հայտնաբերվել է շենքի հետագա կառուցման համար С տերմինալի մոտ անցկացվող պեղումների ժամանակ: Ինչպես լրագրողներին պատմել է օդանավակայանի ներկայացուցիչը, С տերմինալը, որը հիմնականում սպասարկում է Եվրոպայի չվերթները, տարհանվել է:
«Միջադեպը լուրջ հետևանքներ է ունենալու: Մենք կարող ենք որոշ ժամանակով ինքնաթիռները այլ վայրերում կայանել, սակայն վաղ թե ուշ դա կհանգեցնի չվերթների ձգձգման և չեղյալ հայտարարման»,- նշել է օդանավակայանի աշխատակիցը: Միջադեպի վայր է ժամանել սակրավորների խումբ: