ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
30-ամյա ՀՀԿ-ական Խաչիկ Հակոբյանը 1999 թվականից ՀԳԱ Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ծրագրերի խորհրդատու է, նույն տարվանից «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն» ՀԿ հիմնադիր նախագահ: 2003-2008թթ. եղել է «Կանաչ դար» պատանեկան բնապահպանկան ակումբի ղեկավար: 2004 թվականից «Ճեմարանականների միություն» ՀԿ նախագահ: 2008 թվականից Երիտասարդ առաջնորդների դպրոցի խորհրդի անդամ է, 2009 թվականից ՀՀ հանրային խորհրդի Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ:
Հակոբյանն աշխատել է նաև «Անանիա Շիրակացի» ճեմարանում՝ 2004 թվականից որպես առաջին փոխտնօրեն, իսկ 2005 թվականից որպես «Անանիա Շիրակացի» ճեմարան հիմնադրամի տնօրեն:
2011 թվականից «Կանաչ մոլորակ» միջազգային բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ: