Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումները արգելափակել են ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածում գտնվող ձորը, որտեղ ավելի վաղ զինված խումբ էր հայտնաբերվել: Այս մասին հայտնել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդում էր ստացվել, որ Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտված զինված խմբավորման հետապնդման գործողություններ է իրականացնում: «ՆԳՆ ստորաբաժանումները արգելափակել են ձորը: Հանրությունը շուտով կտեղեկանա գործողությունների մանրամասների մասին»,- լրագրողներին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: