ԱՄՆ-ում գտել են Facebook սոցցանցի աշխարհի ամենատարեց օգտատիրոջը՝ Ֆլորենս Դետլորին, ով ներկայումս 101 տարեկան է:
Ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի ամերիկուհու համար շրջայց էր կազմակերպել ընկերության շտաբ-բնակարանում: Շրջայցից հետո կինը նկարվել է Facebook-ի առաջին դեմքերի հետ: Նկարը Facebook-ում արդեն 7000 «լայք» ունի:
Դետլորը սոցցանցում գրանցվել է ընդամենը 3 տարի առաջ: Իր էջի վերջին գրառումներում տարեց ամերիկուհին պատմում է, որ «սիրում է մտածել նոր ընկերների մասին»:
Վերջին ուսումնասիրությունների տվյալների համաձայն, ներկայումս տարեց մարդկանց 22%-ը օգտվում է սոցցանցերից: Ի դեպ, ինչպես ցույց է տվել վիճակագրությունը, ծեր մարդկանց շրջանում առավել մեծ ճանաչում ունի հենց Facebook-ը: