Մեկ տարուց ավել հեղափոխության և պատերազմի մեջ ընկղմված Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային իր երկրում արյունահեղություն հրահրելու մեջ:
«Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար»,- Ասադի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստին»:
Նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայում սիրիացի փախստականների թեմային, որոնց թիվը, համաձայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, արդեն հասել է 80 հազարի: «Փախուստը դրական գործընթաց է… Ընդհանուր առմամբ, սա ազգի ինքնամաքրման գործընթաց է: Եթե սիրիացիները ունեն ծանոթներ, ովքեր ցանկանում են փախչել, սակայն կասկածում են, հարկ է նրանց ոգևորել… Փախչում են միայն թույլ և վատ մարդիկ: Հայրենասերները և պարզապես լավ մարդիկ չեն փախչում,- ասել է Ասադը:- Փախչողներին կանգնեցնելը ճիշտ չէ: Ավելի ճիշտ է թույլ տալ նրանց գնալ…Եկեք տոնենք նրանց հառանալը»: