Թուրքիան օգոստոսի 30-ին կտոնի իր անկախության 90-րդ հոբելյանը առանց նախագահ Աբդուլա Գյուլի, ով ներկայումս բուժման նպատակով գտնվում է Հաջիթեփ համալսարանի հիվանդանոցում: Գյուլը հիվանդանոցում արված նկարներ է տեղադրել Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում՝ հայտնելով բոլորին, որ իր բուժումը նորմալ է ընթանում և որ ինքն այնտեղ կմնա ևս մի քանի օր:
«Ժամանակ չեմ կորցնում հիվանդանոցում: Շարունակում եմ աշխատել, գրքեր և հոդվածներ կարդալ»,-գրել է Գյուլը:
Գյուլի բացակայության ընթացքում երկրի նախագահի լիազորությունները ստանձնել է Խորհրդարանի խոսնակ Քեմիլ Չիչեկը:
Նշենք, որ երեկ թուրքական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ նախագահ Գյուլին իրականում թունավորել են և նա դավադրության զոհ է: