Օգոստոսի 29-ին, ժամը 13.40-ի սահմաններում Սևանա լճի «Ծովինար» լողափի մոտ բախվել են «Բոմբորդիր» մակնիշի մոտորանավակներ: Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ` 24-ամյա Վահիդ Վադուդ Ասադուլան, 25-ամյա Ամիո Ալեխանի Դովուդին և վերջինիս ուղևոր Սահիդ Մասհուռ Ասքարը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ տուժածների առողջական վիճակը բավարար է: