Հունգարիայի ազգային հավաքականի պաշտոնական ֆան-ակումբի՝ Carpathian Brigade-ի նախագահը ArmFootball.com-ի հետ զրույցում նշել է, որ իրենք բողոքի ակցիա են նախատեսում կազմակերպել սեփական իշխանությունների դեմ՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու հետ կապված:
«Մենք շատ փոքր ենք այսօր ինչ-որ բան փոխելու համար: Սակայն հունգարացի ֆուտբոլային երկրպագուներս մեր բողոքը կարտահայտենք, դուք դեռ կլսեք հունգարացիների ձայնը: Հունգարական հասարակությունը, ի տարբերություն մեր կառավարության, դատապարտում է Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին: Մենք արդարություն ենք պահանջում»,- նշել է Carpathian Brigade-ի պատասխանատուն: