Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆիր Աբիևը ընդունել է նախօրեին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնված, և այնուհետև Ալիևի կողմից ներում ստացած մարդասպան Ռամիլ Սաֆարովին և մայորի կոչում շնորհել նրան, հայտնում է contact.az-ը:
Նախարարը շնորհավորել է Սաֆարովին հայրենիք վերադառնալու և ազատ արձակվելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել զինվորական ծառայությունում:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004 թվականին Հունգարիայում կացնով սպանել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականին Սաֆարովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել հունգարական արդարադատության կողմից: Երեկ հանցագործը արտահանձնվել էր Ադրբեջանին , որից հետո նախագահ Ալիևը ներում էր շնորհել նրան և ազատ արձակել: