Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ուսումնասիրելուց հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պայմանագրի վերաբերյալ հարցեր ունեն, որոնք կառավարության կողմից պարզաբանված չեն:
«Գոյություն ունի հարցերի հետևյալ խումը, պայմանագրում ամենուր նշվում է, որ այդ պայմանագրի կնքումը չի խանգարի պայմանագրի անդամ երկրներից որևիցե մեկին ինտեգրվելու այլ մաքսային տարածքներ ևս: Այդպես ասվում է, որովհետև ԱՊՀ-ն մեր ստրատեգիական գործընկերն է, և եթե հնարավոր է այնտեղ լինել և միաժամանակ այլ տեղ՝ խնդրեմ, չխանգարել առևտուրը, բայց պայմանագրում չի լուծված հիմնական հարցը. երբ մենք դառնում ենք պայմանագրի անդամ՝ ի՞նչ մաքսային տարիֆների բազայի վրա է տեղի ունենալու այդ միավորումը: Այս պայմանագրում լուծված չէ տարիֆների հարցը, բայց լուծված են դրանց ձևավորման սկզբունքները: Բանն այն է, որ, ստորագրելով ազատ առևտրի պայմանագիր, պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչ ձևի բացառություններ կան»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորի խոսքով՝ ստացվում է, որ եթե մենք ապրանքը, ենթադրենք, արտահանում ենք Ռուսաստան՝ միևնույն է, մաքսատուրք ենք մուծում: Այսինքն՝ կարծես թե ազատ առևտուրը ստորագրում ենք, բայց ազատ չի, և պայմանագրով Ռուսաստանը, Ուկրաինան,Ղազախստանը կամ Բելառուսը խոսք են տալիս այդ բացառությունները մեր նկատմամբ վերացնել:
«Այսիքն, ևս երեք 4 տարի պայմանգիրը չի բերելու որոշակի արդյունք: Հաջորդը՝ հասկանալի չէ պայմանագիրը ստորագրելուց հետո, որին կհաջորդի մաքսային միությունը, փողերն ո՞ւր են գնալու: Եթե մաքսային միություն է՝ բոլոր տեղերում կլինեն միևնույն գլխարկենրով աշխատողներ, էդ փողերը կենտրոնացված մուտքագրվում են Մոսկվա, հետո գալիս են հանրապետություններ, հենց դա է պատճառը եղել նախանցած տարվա բելառուսական «զայչիկի» ճգնաժամի: Երկիրը միանգամից զրկվեց վալյուտայից և գնաց ճգնաժամի, այսինք՝ այս հարցերը մեր կառավարությունը չի նստել, ձեռները չի քշտել, չի աշխատել, չի հետաքրքրվել, որ այդ հարցերը դներ»,- ասել է Հրանտ Բագրատյանը և հավելել, որ, իր կարծիքով, այս վիճակով այս պայմանագիրը չի կարելի վավերացնել: